Ամռանը անձնագրային ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, գործարքները կատարեք ավելի վաղ
ՀասարակությունԿրկին հիշեցնում ենք, որ ամառվա ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ուստի հորդորում ենք անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով Ձեր ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի միջոցով:
Տարածքային անձնագրային ծառայություններում հերթը կարգավորվում է տեղում՝ հերթի կտրոնների միջոցով: