Ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարը․ նա տեղափոխվել է հոսպիտալ
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը՝ ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ զորամասից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, ձախ քունքային շրջանի հեմատոմա, աջ վերհոնքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջադ, հեմատոմա կրծքավանդակի և ողնաշարի փակ վնասվածքով, հարցական նշան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հոսպիտալ են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 47-ամյա Լեռնիկ Օհանյանն է։