«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը Ինձ չեն լռեցնի․ տեղեկատվական հարձակումները միայն ամրապնդում են իմ համոզմունքները. Արման Աբովյան Խաղաղ, բարի և անվտանգ ծառայություն մեր զինվորներին․ ՊՆ ԲՏԱ նախարարությունն ու GIZ-ը համատեղ կազմակերպել են կիբեռանվտանգության դասընթացներ «Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է, նևրոզ ունի, սթրեսի մեջ է. «Առինջ մոլի» փոխտնօրեն «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով ՈՒՂԻՂ․ Տաղավարների փակումը վտանգել է աշխատանքը. Առինջ մոլի աշխատակիցները բողոքում են Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից (տեսանյութ) 

Հասարակության հաշտեցումն ավելի հեշտ է, քան թվում է. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Ներքին հաշտեցումը այլընտրանք չունի։ Սա պետությունը պահելու, ազգային  բարոյական նեխումը կասեցնելու և աղետաբեր կառավարմանը վերջ տալու միակ ճանապարհն է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Որքան էլ տարօրինակ հնչի, դրա առաջին քայլը բաժանարար գիծն է զտումը։  Լինում են իրավիճակներ, երբ միայն դրանով է հնարավոր հասնել համախմբման։

Հիմա կա մեկ սուր բաժանարար գիծ. ովքեր հասկանում են, որ պետք է կասեցնել աղետը, և ովքեր՝ ոչ։ Բաժանարար գիծ է։

Հանդուրժելի՞ է Արցախի կորուստը, Սյունիքի կորուստը, պետականության կորուստը, թե՞ ոչ։ Նիկոլը Մեծարգո՞ է, թե՞ ոչ, սպասելու ենք լիդերների հայտնվելո՞ւն,  թե՞ ինքներս ենք տեր կանգնելու մեր երկրին։ Սրանք առողջ բաժանարար գծեր են, որոնք մի կողմում թողնում են ճնշող մեծամասնությանը, մյուս կողմում՝ այլոց։

Անհանդուրժողականության մթնոլորտ է պետք ձևավորել որոշ գաղափարների և դրանց կրողների հանդեպ։ Պատկերավոր ասած՝ պետք չէ վիզ ծռել ու Ալենից հանդուրժողականության մթնոլորտ աղերսել։ Լրիվ հակառակը։

Եկեղեցին և մենք

Մեզ բաժանել են, բզկտել են անթույլատրելիության աստիճանի։ Այնքան խորն է բաժանումը, որը երբեմն մտածում ես, թե արդյո՞ք նույն ժողովուրդն ենք։

Մենք պետք է գնանք ներհասարակական հաշտեցման, առանց հաշտեցման ոչ մի խնդիր չենք լուծելու։

Մենք պետք է գնանք նոր տիպի հասարակության ձևավորման՝ նոր խաղի կանոններով, համակեցության նոր կանոններով, նոր արժեքներով։ Վերադառնանք մարդկային հասարակության, արժանապատիվ հասարակության որակներին։

Այս հարցում պատմական նշանակություն ունի եկեղեցին։ Սա է հայ առաքելական եկեղեցու պատմական առաքելությունն այսօր։ Իշխանությունը հիմա եկեղեցուն ուզում է տեսնել ինչ-որ բարիկադի կողմում, բզկտման մի առանցքում։

Եկեղեցին վեր է ամեն բարիկադավորումից։ Եկեղեցու առաքելությունն այսօր ներհանրային հաշտեցումն է, ազգային և հասարակության բարոյական նեխման կասեցումը։ Եկեղեցին ունի բնական դաշնակից՝ հանրային գործիչների լայն շերտը, որն օր օրի ավելի ազդեցիկ է դառնում, ձևավորում հանրային տրամադրություններ։ Այստեղ պետք է, սակայն, որ ոչ միայն հասարակությունը զգա եկեղեցու աջակցությունը, այլև եկեղեցին՝ հասարակության։ ՔՊ համայնքն ու նրանց «հովվապետի»՝ եկեղեցու դեմ ձեռնարկած անթաքույց արշավին պետք է հակադրվի մարդկային լայն աջակցությունը, և դրա ձևերը պետք է քննարկել, այդ թվում, գուցե, հրապարակային մեծ ակցիաների միջոցով։

Բարիկադները՝ ֆիկցիա

Եթե ճիշտ աշխատեցինք, շատ արագ կհասկանանք, որ ոչ մի իրական բարիկադ էլ չկա։ Հասարակության պառակտման նպատակով դաշտ նետված թեմաները, մանիպուլյացիոն տեխնոլոգիաների լայն կիրառումը ստեղծել են պատրանք, թե հանրությունը բաժանված է «խաղաղության» ու «պատերազմի» կողմնակիցների, «նախկինների» ու «ներկաների» ճամբարների։ Իրական բաժանումը բոլորովին այլ է։ Իրական խաղաղության կողմնակիցների, արդար պետության կողմնակիցների, սոլիդ իշխանության և առողջ մարդկային դեմքով հասարակության ճամբարը 90 տոկոս է։ Մյուս՝ տասը տոկոսանոց ճամբարում, հանրությանը մանիպուլացնող, պետությունը թուլացնող ուժերն են և նրանց շահառուների մի խումբ, որոնց համար Հայաստանը, Արցախը, պետությունը, քաղաքացին որևէ իրական արժեք չունեն, և որոնց պետք է լայն ճնշման միջոցով հեռացնել իշխանությունից։ Սրա համար մեզ պետք է, որ 90 տոկոսը վերջապես վերգտնեն միասնությունն ու համերաշխությունը։ Սա կոնկրետ աշխատանքի առաջարկ է, որը տալու է շատ կոնկրետ արդյունք։  Եթե մենք չգործենք, մենք դառնալու են դիտորդ՝ հետևելով, թե ինչպես է 10 տոկոսի հովվապետն ավերում ամեն ինչ, ներառյալ՝ ներառյալ 90 տոկոսին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վաճառքից հետ են կանչվել Zara-ի և Madewell-ի որոշ հագուստներ՝ անվտանգության ռիսկերի պատճառով«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա ԳրիգորյանըԻնձ չեն լռեցնի․ տեղեկատվական հարձակումները միայն ամրապնդում են իմ համոզմունքները. Արման ԱբովյանՈւկրաինայում հայտարարել են նավահանգիստներ նավերի մուտքի լիակատար դադարեցման մասինԽաղաղ, բարի և անվտանգ ծառայություն մեր զինվորներին․ ՊՆ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի հավատարմությունը ԱՄՆ-ի առաջարկներին ԱլյասկայումԲՏԱ նախարարությունն ու GIZ-ը համատեղ կազմակերպել են կիբեռանվտանգության դասընթացներ«Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է, նևրոզ ունի, սթրեսի մեջ է. «Առինջ մոլի» փոխտնօրեն«Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել ենԶախարովան հայտնել է, թե ով է խնդրել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ. Վաշինգտոնը ցանկացած դեպքում կհասնի ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը ԳազայումՆարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․ՇարմազանովAxios. ԱՄՆ-ն Իրանին հարվածներ վերսկսելուց հետո առաջին անգամ օգտագործում է B-1 հրթիռներՈՒՂԻՂ․ Տաղավարների փակումը վտանգել է աշխատանքը. Առինջ մոլի աշխատակիցները բողոքում ենԸնդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել. Մանրամասներ Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող մի քանի ամերիկյան ռազմական օբյեկտներիAxios. ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Իրանի դեմ գործողությունները մի քանի օրվա ընթացքում11-ամյա Եվայի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից՝ համարելով «հակապետական քայլ», վաճառվել է 1800 դոլարովՀուլիսի 23-ի օրվա խորհուրդը Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իրաքի սահմանային անցակետի վրա հարձակման մեջԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինՌԴ ԶՈւ–ն Օդեսայում խոցել են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրամաս. ՌԴ ՊՆՌոդրիգեսը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համարԱնշարժ գույք գնողներն այլևս Նոտար այցելելու կարիք չեն ունենա (տեսանյութ) Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր չափի գումար է հափշտակել` չկատարելով հյուրանոցի ամրագրումները Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողություններիՈչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինԱրմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել էԹրամփը կարծում է, որ Իրանը շուտով պատրաստ կլինի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵկամտահարկի հետ վերադարձի օրենքը կշարունակի ակտիվորեն գործել մարզերում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Tasnim. Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի մի քանի քաղաքներումՄԻՊ-ից այցելել են կալանավորված Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսակցել անչափահաս դստերը Վիճաբանություն ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներինՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիր է կնքելՄիջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճում տարածքի կառուցապատման իրավունքի գրանցումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում WSJ. ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ գործողություններըՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարՉլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ ԱբրահամյանԼավրովը և Ռուբիոն քննարկել են Պարսից ծոցի իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային հարցերՀայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ամենադիտված