Երևանում ուսումնական վարժանքի ընթացքում գործարկվելու է շչակ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 28-ին՝ ժամը 14։45-5։30-ն ընկած ժամանակահատվածում, Թբիլիսյան 8/3 հասցեում գտնվող ընկերությունում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում աշխատակիցների և այցելուների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ: