Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը
ՀասարակությունԵրևանի կայազորային հոսպիտալի պետ, փոխգնդապետ Երվանդ Հովհաննիսյանին մեղադրանք է ներկայացվել՝ կաշառք ստանալու հատկանիշներով։ Դատարանը բավարարել է Երվանդ Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ՀԿԿ քննիչի միջնորդությունը։
Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակներում կան նաև այլ մեղադրյալներ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որևէ այլ տեղեկություն չենք կարող տալ»,- նշեցին ՀԿԿ-ից՝ հավելելով, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ առավել մանրամասն հաղորդագրություն առաջիկայում կտարածեն։