Զենդայան հանրությանը ներկայացել է առանց ներքնազգեստի
ԼուսանկարներԴերասանուհի Զենդայան, ով հայտնի է «Էյֆորիա» հեռուստասերիալում Ռուի դերով, հանրությանը ներկայացել է բաց մեջքով ժիլետով և առանց ներքնազգեստի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
26-ամյա Զենդայան մասնակցել է CinemaCon 2023-ին, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում անցած երեքշաբթի՝ ապրիլի 25-ին: Դերասանուհին նկարահանման հրապարակում իր գործընկեր Տիմոթե Շալամեի և ռեժիսոր Դենիս Վիլնյովի հետ ներկայացրել է «Դուն» ֆիլմի երկրորդ մասը։
«Էյֆորիա»-ի աստղը նախընտրել է ներկայանալ Louis Vuitton ապրանքանիշի total look-ով, որի դեսպան է հայտարարվել օրեր առաջ։ Նա կրել է բաց մեջքով ժիլետ, որը հագել է մերկ մարմնի վրա, տաբատ և կրունկներով սպիտակ կոշիկներ։