Տղամարդը որոշել է թռչուններ որսալ և պատահաբար կրակել է իր յոթ ամսական որդուն
ԱյլՀարավաֆրիկյան Հանրապետության Լիմպոպո գավառի բնակիչը որոշել է թռչուններ որսալ և օդամղիչ հրացանից պատահաբար կրակել է իր յոթ ամսական որդուն։ Այս մասին հայտնում է IOL-ը։
Երեխան շտապ հոսպիտալացվել է կրծքավանդակի շրջանում վնասվածքով, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Ոստիկանության հետ զրույցում որսորդը խոստովանել է իր արարքը։ Տղամարդը ձերբակալվել է և մեղադրվել սպանության մեջ։
Ոստիկանները վերցրել են նրա օդամղիչ հրացանը։ Իրավապահները շարունակում են հետաքննությունը՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Ոստիկանությունը տեղի բնակիչներին հորդորել է զենքի հետ վարվելիս պահպանել անվտանգության միջոցները։