Հնդկաստանի հարբած քաղաքացին ինքնաթիռում ծեծկռտուք է սարքել և միզել ուղևորներից մեկի վրա
ԱյլՀնդկաստանի հարբած քաղաքացին ԱՄՆ-ից թռչող ինքնաթիռում ծեծկռտուք է սարքել, միզել ուղևորներից մեկի վրա և բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։ Միջադեպի մանրամասները հրապարակում է ANI News լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ ապրիլի 23-ին, American Airlines ավիաընկերության Նյու Յորքից Նյու Դելի չվերթում։ Հնդիկը թռիչքի ժամանակ վիճել է հարեւանի հետ, վեր կացել ու միզել նրա վրա։
Հնդկաստանի մայրաքաղաք վայրէջք կատարելուց հետո անձնակազմի անդամները հայտնել են օդանավում կատարվածի մասին Կենտրոնական արդյունաբերական անվտանգության ծառայության (CISF) աշխատակիցներին։ Օրինախախտին բերման են ենթարկել և տեղափոխել օդանավակայանի ոստիկանության բաժին՝ հետագա հետաքննության համար։