«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան «Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ Ֆարմանյան Փաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ Էրդողան Ով գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիա Շատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. Փաշինյան Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու. բողոքի ակցիա ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարան #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր 

«Փաստ». «Հին ու նոր» Փաշինյանները. ինչո՞ւ չի գնում այն ճանապարհով, ինչ ժամանակին հորդորում էր Սահակաշվիլիին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամեն անգամ, նրա դեմքը տեսնելիս, հիշելու են ... մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ՝ երկրի ամեն քաղաքացու: Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»: Ի՞նչ եք կարծում, սա ո՞վ է ասել և ո՞ւմ հասցեին, ի՞նչ առիթով: Առանց ինտրիգների: Միանգամից հստակեցնենք, որ մեջբերումը Նիկոլ Փաշինյանի հրապարակումից է, ասված է Վրաստանի ու Միխեիլ Սահակաշվիլիի վերաբերյալ: Հրապարակումը, որ համացանցի խորխորատներից պեղել է ֆեյսբուքի օգտատեր Գառնիկ Զաքարյանը, վերջին օրերին սոցցանցի հայկական տիրույթում մեծ ուշադրություն է գրավել, ինչը միանգամայն օրինաչափ է:

Իսկ Նիկոլ Փաշինյանը այդ հրապարակմամբ հանդես է եկել 2009 թվականի մարտի 26-ին, այսինքն՝ երբ դեռ գտնվում էր հետախուզվող մեղադրյալի կարգավիճակում՝ «Մարտի 1-ի» գործով: Հրապարակման թեման այն է, թե ինչ պետք է անի Վրաստանի իշխանությունը, ինչ պետք է անի Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ 2008-ի օգոստոսի 8-ին իր իսկ հրահրած պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց հետո: Նիկոլ Փաշինյանի հրապարակման վերնագիրն ինքնին խոսուն է. «Սահակաշվիլին պետք է հեռանա»: Շրջվենք ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարությունն ստորագրած Նիկոլ Փաշինյանին հարցնենք, թե 200910 թթ. Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս էր հիմնավորում Սահակաշվիլու հեռանալու վերաբերյալ իր պնդումը, ինչո՞ւ էր կարծում, որ Վրաստանի այն ժամանակվա ղեկավարը պետք է հեռանա:

Չափսոսանք մեր թերթի տարածքն ու մեջբերենք Նիկոլ Փաշինյանի՝ նշված հրապարակման մեջ նրա բերած հիմնավորումներից մի քանիսը. «Վրաստանը նախորդ տարվա ամռանը (2008-ի օգոստոսին - «Փաստ») ուղղակի ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն՝ իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի՝ հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն: Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից»:

Հիմա 2020-23 թվականների փաշինյանական իշխանատենչության հարուցած մղձավանջի տիրույթում հայտնվածի իրավունքով շրջվենք և 2009-10 թթ. «շարժիչով» Փաշինյանի հրապարակման հիման վրա հարց ուղղենք մեջբերված բավականին հիմնավոր դիտարկման հեղինակին: Հարցը հռետորական է, բնականաբար. «Նիկոլ Փաշինյան, բա որ այդքանը այդքան լավ գիտես, այնքան լավ, որ Սահակաշվիլիին խորհուրդ էիր տալիս, թե ինչ անի, ինչպես վարվի, ավելին՝ բացատրում էիր, թե հակառակ դեպքում ինչ կլինի, հապա ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ ես արդեն ավելի քան երկու տարի ամեն գնով կառչած մնում իշխանությունից, ինչո՞ւ ես կառչել մեր երկրի կոկորդից»: Շարունակենք մեջբերել «հին» Փաշինյանի հրապարակումից. «Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան և Հարավային Օսիան, բայց և չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից:

Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու: Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»: Լավ, բա այդ ամեն ինչը այդքան պատկերավոր ու դիպուկ գիտակցող Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ ինքը չի վարվում նույն կերպ (առնվազն), ինչպես խորհուրդ է տալիս հարևան Վրաստանի այն ժամանակվա ղեկավար Սահակաշվիլիին ու նրա թիմին:

Երևի միայն այն պատճառով է Նիկոլ Փաշինյանը իր ասածի հակառակն անում, որպեսզի ամեն անգամ իր դեմքը տեսնելիս հիշենք 2020-ի մղձավա՞նջը, 2021-ի մղձավա՞նջը, 2022-ի մղձավա՞նջը, 2023-ի՝ դեռ շարունակվող մղձավա՞նջը, ազգային ստորացո՞ւմը, և այդ մղձավանջի ամենօրյա ցնցումները մեզ զրկեն առաջ նայելու հնարավորությունի՞ց, ապագայի՞ց, գոյության հնարավորությունի՞ց: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին իր բերած աղետները քիչ են թվում, նա ուզում է կործանել Հայաստանն ընդհանրապես, զրկել ապագայից բոլորին: Այդպե՞ս հասկանալ այն իրողությունը, որ ինքը անում է տրամագծորեն հակառակը նրա, ինչ ասում էր Սահակաշվիլիին: Իսկ ուրիշ ինչպե՞ս հասկանալ: Հա, մի մեջբերում էլ «հին» Փաշինյանի հրապարակումից. «...Բայց այսօր, ահա, ստեղծվել է մի վիճակ, որ պետք է ազնիվ և շիտակ պատասխանել հետևյալ հարցին. այլևս ի՞նչ կարող է տալ Սահակաշվիլիի իշխանությունը Վրաստանին»:

Պետք է շատ հանգիստ ու գործնականորեն պատասխանել նմանօրինակ հարցին, թե՝ այլևս ի՞նչ կարող է տալ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին: Եթե այդ իշխանությունը շարունակվի, այն Հայաստանին, ամբողջական կործանումից բացի, թրքացումից բացի, ուրիշ ոչինչ չի կարող տալ: Կարճ ասած, ոչինչ չի կարող տալ, բայց կարող է խլել ամեն ինչ, իսկ առաջին հերթին՝ որպես պետականություն և որպես ազգ գոյություն ունենալու մեր իրավունքը: Դատելով թիկնազորքով շրջելուց, ծաղիկների մեջ պայթուցիկ որոնելուց և ախտորոշման ձգտող այլ դրսևորումներից, Փաշինյանը սահակաշվիլիանալու ճանապարհին է, բայց որևէ ցանկություն չունի անել այն, ինչ ժամանակին հորդորում էր Սահակաշվիլիին: Գուցե վերջինիս՝ ներկա վիճակն է նաև անհանգստացնում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե ԱրամյանՄեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու. բողոքի ակցիաFT. ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններիցՖրանսիան խոստացել է շարունակել պարետային ժամի պրակտիկան որոշ քաղաքներումՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր ՍողոմոնյանինՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարանԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Սի Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի հարցը#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիրՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԽոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԶելենսկին խնդրել է Ռուբիոյին վերականգնել Starlink/Starshield-ին հասանելիությունըReuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել ենAxios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՄակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ ԶաքարյանՎերացվել է «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրության կասեցումըԾանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկԹրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը «Տասնյակ տարիներ զրկված են եղել բուժօգնությունից, հիմա բողոքում են մեկ ամիս սպասելուց»․ ՓաշինյանReuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում «Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցինՀոկտեմբերի 20-ին էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար մշտական բնակության ժամկետը կարող է երկարացվել մինչև 8 տարիՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումՖրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերիՎենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ինԱվտոբուսում տղամարդու և երկու կնոջ միջև վեճի դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմինՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ մահացել է 10 ամսական աղջնակԹրամփ․ Ուկրաինայի անունից բանակցությունները պետք է վարի մեկ ուրիշըԿենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականըԿոլումբիայում ռազմական գործողությունների ժամանակ կործանվել է բանակային ուղղաթիռՎայոց ձորում ֆոտոթակարդներն ընձառյուծ են արձանագրելՓիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ․ AxiosԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
Ամենադիտված