Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է
Հայաստան
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ժամանակ վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ