Մեքենայի սրահում առանց թույլտվության գազային ատրճանակ կար
ԻրավունքՈստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 26-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Էջմիածին-Մարգարա ճանապարհից բաժին են տեղափոխել 26 և 35 տարեկան երկու երիտասարդների՝ 26 տարեկանի վարած «Մերսեդեսով» հանդերձ:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում 35-ամյա երիտասարդը հայտնել է, որ մեքենայի սրահում առանց թույլտվության գազային ատրճանակ կա, որն իրենն է:
«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: