Անգլիայում երեխաները նկարել են թանգարանում գտնվող 230-ամյա արձանի վրա
ԼուսանկարներԱնգլիայում երեխաները կավիճներով նկարել են թանգարանում գտնվող 230-ամյա արձանի վրա, որտեղ եկել էին էքսկուրսիայի, գրում է Daily Star-ը։
Թանգարանը հայտնել է, որ վնասվել է հին հունական դիցաբանության աստվածուհու արձանը։ Երեխաները քանդակի գլուխը ներկել են կապույտ կավիճներով, որոնք նվիրել էին ստացել Սուրբ Զատիկի տոնին։
«Մենք ապշած էինք, որ դա տեղի ունեցավ, և թանգարանի թիմը հասկանալիորեն վրդովված էր այս բացահայտումից», - ասվում է գրառման մեջ:
Բարեբախտաբար, վերականգնողները կարողացել են հեռացնել կավիճը արձանի վրայից՝ առանց լրացուցիչ քիմիական նյութերի օգտագործման, որոնք կարող էին վնասել արձանը:
«Նման դեպքեր շատ հազվադեպ են լինում։ Միլիոնավոր այցելուներ գնահատում և հարգում են մեր վերահսկողության տակ գտնվող վայրերը», - հավելել են թանգարանից:
Հայտնի չէ՝ արդյոք միջադեպի համար որևէ մեկը պատժվել է։