Մահվան ելքով վրաերթ Երևանում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 27-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։Ժամը 17:50-ի սահմաններում՝ Երևանի բնակիչ 23-ամյա Դավիթ Բ․-ն, իր վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխել է հիվանդանոց, ով, սակայն, ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ