Փիթ Դևիդսոնը խոստացել է չկատակել Քիմ Քարդաշյանի մասին
Ժամանց
Կատակերգու և դերասան Փիթ Դևիդսոնը գործարար Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո խոստացել է չկատակել նրա մասին սթենդ-ափերում և հեռուստաշոուներում։ Այս մասին Page Six-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Ըստ ինսայդերի՝ կատակերգուն որոշել է բաժանվելուց հետո հեռու մնալ Քարդաշյաններից։ Աղբյուրը նշել է, որ հենց այդ պատճառով էլ Քանյե Ուեսթի նախկին կինը գործնականում չի հիշատակվում նրա ստենդ-ափերում։
2021 թվականի փետրվարին Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից ամուսնալուծության հայց ներկայացրեց։ Պաշտոնապես դատական գործընթացն ավարտվեց մարտի 2-ին։ Նոյեմբերին համացանցում լուրեր հայտնվեցին, որ ձեռնարկատերը հանդիպում է Փիթ Դևիդսոնի հետ։ Շուտով լուրերը հաստատվեցին։ Սակայն նրանց սիրավեպը կարճ տեւեց։ Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ զույգի բաժանման մասին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ