Բժիշկը զգուշացրել է խորովածի հետ ալկոհոլ օգտագործելու վտանգների մասին
ԱյլԱլկոհոլի օգտագործումը ճարպոտ խորոված մսի հետ մեծացնում է ենթաստամոքսային գեղձի վնասման վտանգը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը։
«Ալկոհոլը հեռացնում է ջուրը, իսկ դրա հետ հեռանում են հանքանյութերը՝ կալիումը, կալցիումը, մագնեզիումը, ցինկը: Ալկոհոլի ազդեցության տակ վիտամիններն ավելի վատ են ներծծվում, իսկ յուղոտ մսի ու ալկոհոլի «զուգերգը» մեծացնում է ենթաստամոքսային գեղձի վնասման վտանգը»,- պարզաբանել է մասնագետը։ Բժշկի խոսքով՝ հնարավորության դեպքում խորովածով խնջույքին պետք է հրաժարվել ալկոհոլից, հատկապես նրանց համար, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի սուր և քրոնիկական հիվանդություններ, ինչպես նաև սրտի և անոթների հետ կապված խնդիրներ։