Համագործակցություն՝ ՀՀ ՔԿ-ի և «TikTok» սոցիալական ցանցի միջև (տեսանյութ)
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։
Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և «ТikTok» ընկերության միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։
Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը։