Կիևում արգելվել են բողոքի ցույցերը` պայմանավորված ընտրություններով
Վերջին լուրեր
Կիևի դատարանը արգելել է Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում բողոքի ցույցեր կազմակերպել: Նման որոշում է կայացվել տարբեր քաղաքական ուժերի միջև հնարավոր բախումներից խւսափելու նպատակով, որոնք կանխատեսվում են երկրում այսօր ընթացող խորհրդարանական ընտրությունների հետ կապված:
Արգելքը գործելու է մինչ նոյեմբերի 12-ը. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի վաղ ընդդիմության ներկայացուցիչները հայտ էին ներկայացրել կենտրոնական հրապարակում և ԿԸՀ-ի դիմաց անժամկետ ակցիա կազմակերպելու թույլտվություն ստանաու համար, ինչը, սակայն, մերժվել էր:
Այսօր Ուկրաինայի օրենսդիր մարմնի` Գերագույն Ռադայի ընտրություններն են. խորհրդարանի 450 պատգամավորական մանդատին հավակնում է 5200 թեկնածու: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)