Օխոտի ծովում կորել է ջերմանավ իր 11 ուղևորով
Վերջին լուրեր
Օխոտի ծովում անհետ կորել է Ամուրսկոյե ջերմանավը նրա վրա գտնվող նավախմբի 11 անդամներով. հաղորդում է Риа Новости-ն` հղում կատարելով Հարավ-Սախալինսկի ծովային փրկարարական կենտրոնի հերթապահ կապիտանին:
Աղետի ազդակ արձակելով` նավը կիրակի օրը առավոտյան դադարել է կապի մեջ մնալ: Վթարային փարոսը միացել է Շանտարյան կղզիների մոտակայքում:
Ենթադրյալ դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ուժեր, սակայն ջերմնավն արդեն նշված վայրում չի գտնվել: Տարվում են որոնողական աշխատանքներ: ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ քամու ուժգնության և մառախուղի պատճառով որոնողական աշխատանքներին դեռևս չեն միանում օդային ուժերը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան