Ցունամիի սպառնալիք Հավայան կղզիներում
Վերջին լուրեր
7.7 մագնիտուտ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժը Կանադայի արևմտյան ափամերձ շրջանում պատճառ է հանդիսացել հազարավոր կիլոմետր արևմուտք գտնվող Հավայան կղզիներում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար:
Շաբաթ երեկոյան արշիպելագի բոլոր բնակելի վայրերում տագնապի ազդանշաններ են հնչել` ի նշան մոտեցող հնարավոր ցունամիի:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ալիքի բարձրությունը տարբեր տարածքներում կարող է հասնել 90 սմ-ից 2 մետրի: Արտակարգ իրավիճակների ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության մակարդակի:
Նախնական տվյալների համաձայն` Կանադայի ափամերձ շրջանում տեղի ունեցած երկրաշարժը չի հանգեցրել լուրջ ավերածությունների և զոհերի:
Գործակալությունը նշում է, որ Ալյասկայում և Բրիտանական Կոլումբիայում ցունամիի մասին տեղեկություններն այդպես էլ չեն հաստատվել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)