Ամերիկյան բանկը պարտքերը մարելու համար վաճառում է իր ակտիվները
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 23-ին ամերիկյան Royal Bank of Canada բանկը հայտնել է Ally Financial ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման մասին: Ally Financial ընկերության կանադական ճյուղը մասնագիտացած է ավտովարկավորման գծով:
Վերոնշյալ գործարքը Ally Financial ընկերության` արտասահմանյան բաժնետոմսերից ազատվելու ռազմավարության մի մասն է կազմում: Ընկերությունը պետք է պետությանը վերադարձնի իր պարտքքեերը, որը նախկինում տրվել էր նրան: Ընկերությունը մտադիր է վաճառել նաև Եվրոպայի և Լատինական Ամերիկայի իրեն պատկանող բիզնեսները:
Տվյալ կերպ վարվել են ամերիկյան շատ ընկերություններ, որպեսզի պետությանը մարեն իրենց պարտքերը: Ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ ամենամեծ ֆինանսավորումը համարվում է ALG ապահովագրական գործակալության ֆինանսավորումը: Այս տարվա հոկտեմբերին պարզ է դարձել, որ ԱՄՆ կառավարության ներդրումները երկրին ապահովել են 12.4 մլրդ ԱՄՆ դոլար:
Ally Financial Inc բանկը մասնագիտացված է ավտովարկավորման մեջ: Բանկն ունի ավելի քան 15 մլն հաճախորդ: Գործարքը համապատասխան կարգավորիչների կողմից պետք է հավանության արժանանա: Գործարքի ավարտը պլանավորվում է 2013թ.-ի առաջին եռամսյակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)