Տաթևի ճոպանուղուց փրկարարներն իջեցնում են մարդկանց (լրացվող)
Վերջին լուրեր
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, ժամը 17.22-ի դրությամբ Տաթևի ճոպանուղուց 13 մարդ իջեցվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ժամը 16.12-ին, տեղեկություն է ստացվել, որ Տաթևի ճոպանուղին խափանվել է և խցիկներում մնացել է 37 մարդ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը մարդկանց տարհանելու համար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)