Մեքենան ընկել է Սևանա լիճը
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 28-ին` ժամը 15.03-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում (Լճաշեն գյուղի հատված) մեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 33 օտ 544 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը: Վարորդ Արմեն Առաքելյանը, մինչ ավտոմեքենայի լիճն ընկնելը, դուրս է թռչել մեքենայից: Ջրասուզակի և ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել լճից: Զոհեր և տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)