Ուկրաինայում ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.62%–ը
Վերջին լուրեր
«Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններին տեղական ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ (14.00) մասնակցել է ընտրողների 23.62%-ը՝ համաձայն 225 շրջաններից 220-ի տվյալների»,– հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Ժաննա Ուսենկո-Չեռնայան՝ Риа Новости-ի փոխանցմամբ:
«Ներկա դրությամբ՝ 16.10-ին, ընդհանուր ակտիվությունն Ուկրաինայում գերազանցում է 23.62%-ը»,– հայտարարել է նա:
Նա նաև հավելել է, որ ընտրություններն ընթանում են խաղաղ և լուրջ ընտրախախտումներ չեն գրանցվել:
«Քվեարկողների ակտիվության վերջնական տվյալները կհրապարակվեն բացառապես պաշտոնական փաստաթղթերի հիման վրա»,– նշել է նա:
Խորհրդարանական ընտրություններն Ուկրաինայում մեկնարկել են այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով 08:00-ին (10:00) և կավարտվեն ժամը 20:00-ին (22:00):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)