Խորհրդարանական ընտրություններն անցնում են առանց արտակարգ իրավիճակների. Ուկրաինայի վարչապետ
Վերջին լուրեր
«Տեղական ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններն անցնում են նորմալ, առանց դժվարությունների և արտակարգ իրավիճակների»,– հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ Կիև քաղաքի Շևչենկոյի շրջանի ընտրատարածքում քվեարկելուց հետո, տեղեկացնում է REGNUM գործակալությունը:
Նա նաև նշել է, որ տեսախցիկների միջոցով ընտրությունների վերահսկողության համակարգը շատ լավ է աշխատում, առանց խափանումների, կապ է հաստատվել բոլոր ընտրատարածքների հետ: «Այս պահի դրությամբ ես կարող եմ վստահորեն ասել, որ ընտրություններն անցնում են բացարձակապես նորմալ պայմաններում, խախտում ոչ մի տեղ չի գրանցվել, ամեն ընտրատարածքում ներկա են մեծ թվով դիտորդներ, աշխատում է տեսավերահսկման համակարգը»,– տեղեկացրել է վարչապետը:
Եզրափակելով իր խոսքը՝ Ազարովը մատնանշել է, որ այն ընտրատարածքում, որտեղ նա քվեարկել է, քվեարկության գործընթացը լավ կազմակերպված է, ընտրողների ակտիվությունը՝ բավական բարձր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)