Լիվերպուլյան դերբիում գրանցվեց մարտական ոչ ոքի
Վերջին լուրեր
Անգլիայի պրեմիեր լիգայի հերթական տուրում տեղի ունեցավ լիվերպուլյան դերբին՝ «Էվերթոն»-«Լիվերպուլ»։
Խաղն անցավ դրամատիկ պայքարում. գրանցվեց մարտական ոչ ոքի՝ 2-2։ Լեյթոն Բեյնսի ինքնագոլի շնորհիվ խաղի 14-րդ րոպեին «Լիվերպուլը» առաջ անցավ հաշվի մեջ։ 6 րոպե անց խաղի հաշիվը կրկնապատկեց Լուիս Սուարեսը։ Սակայն ընդամենը 2 րոպե անց «Էվերթոնի» ֆուտբոլիստ Օսմանի խփած գնդակի շնորհիվ խաղի հաշիվը դարձավ 1-2։ Խաղի 35-րդ րոպեին Նեյսմիթը հավասարեցրեց խաղի հաշիվը։
2-րդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։ Չնայած խաղի վերջին վայրկյաններին «Լիվերպուլին» հաջողվեց դառնալ գոլի հեղինակ, սակայն մրցավարի որոշմամբ գրանցվեց խաղից դուրս։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)