«Ինտերը» բարձրացավ 2-րդ հորիզոնական
Վերջին լուրեր
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ինտերը» 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ։ Խաղի 27-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրեա Ռանոկիան։ 2-րդ խաղակեսում Դիեգո Միլիտոն խաղի հաշիվը դարձրեց 2-0։ Չնայած 58-րդ րոպեին Չերուբինը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 64-րդ րոպեին Կամբիասոյի գոլի շնորհիվ «Ինտերը» վերականգնեց 2 գոլի առավելությունը։ Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1-3։
«Ինտերը» վաստակեց 21 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Նրան շրջանցելու հնարավորություն ունի միայն «Նապոլին», որն այսօր հանդիպելու է «Կիևոյին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)