Ուկրաինայում ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.6 տոկոսը
Վերջին լուրեր
Ուկրաինայում ընթացող խորհրդարանական ընտրություններին տեղական ժամանակով ժամը 16.00-ի (մեր ժամանակով 18.00) դրությամբ մասնակցել է ընտրողների 44.6 %–ը։ Այս մասին ասված է Ուկրաինայի ԿԸՀ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցության սահմանված շեմ չկա, ինչ պատճառով էլ ընտրությունները ցանկացած պարագայում կհամարվեն կայացած։
Նշենք նաև, որ ընտրությունների նախօրեին անցկացված սոցհարցումների արդյունքներով իշխող Ռեգիոնների կուսակցությունը, միացյալ ընդդիմադիր «Բատկիվշինա»-ն և բռնցքամարտիկ Կլիչկոյի «Հարված»-ը (УДАР) առաջատարներն են ընտրություններին մասնակցող 21 կուսակցությունների թվում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)