Ազատազրկման մեջ գտնվող Տիմոշենկոն նույնպես քվեարկել է
Վերջին լուրեր
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որն իր պատիժն է կրում կանանց գաղութում, իսկ ներկա պահին բուժման նպատակով գտնվում է հիվանդանոցում, իր ընտրությունն է կատարել Ուկրաինայում ընթացող խորհրդարանական ընտրությունների շրջանակներում՝ հայտնել է РИА Новости-ն։ «Բատկիվշինա» ընդդիմադիր կուսակցության խարկովյան ստորաբաժանման մամլո քարտուղար Յուլիա Գերմանովայի խոսքերով՝ քվեարկության ժամանակ Տիմոշենկոյի հիվանդասենյակում ներկա են եղել միջազգային դիտորդներ, այդ թվում նաև ԵԱՀԿ–ից։
Հիշեցնենք, որ 7 տարվա ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդն է, որը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Ուկրաինայի ռադայի նախկին խոսնակ Արսենիա Յացենյուկայի գլխավորած «Փոփոխությունների ճակատ»–ի հետ համատեղ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)