Տաթևի ճոպանուղու 2 խցիկներում գտնվող 41 ուղևորները տեղափոխվել են անվտանգ տարածք
Վերջին լուրեր
«Տաթևեր» ճոպանուղու երկու խցիկներում գտնվող 41 ուղևորները ձեռնարկված օպերատիվ գործողությունների շնորհիվ ժամը 19.00-ի սահմաններում տարհանվել և տեղափոխվել են անվտանգ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամլո ծառայությունից։
Ուղևորներից 17-ը օտարերկրյա քաղաքացիներ են, 18-ը՝ կին, իսկ 7-ը՝ երեխա:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com–ը, հոկտեմբերի 28-ին՝ ժամը 16.12-ին, տեղեկատվություն էր ստացվել, որ «Տաթևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ կերպով դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: Կազմակերպված տարհանում կատարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)