ՀՀԿ նախընտրական ռազմավարության 2 տարբերակները
Վերջին լուրեր
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«ՀՀԿ-ն իր նախընտրական համագումարի օրը որոշել է՝ դեկտեմբերի 15: Գիտի, թե ով է լինելու իր թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը:
Մինչ համագումարը քաղաքական քննարկումների գլխավոր թեման ՀՀԿ-ի համար, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալ հարցադրումը. ինչպես գնալ ընտրությունների:
Նախընտրական ռազմավարության տեսանկյունից կա երկու տարբերակ: Առաջինը՝ ընտրությունների գնալ կուռ, հնարավորինս միատարր թիմով, հաղթելու համար հավելայլ ջանքեր գործադրել, որոշ դժվարություններ հաղթահարել, բայց ավելի հեշտ աշխատել հետագայում՝ չստանձնելով քաղաքական պարտավորություններ այլոց հանդեպ:
Եվ երկրորդ տարբերակը՝ ձևավորել ավելի լայն քաղաքական ճակատ, հաղթել մի քիչ ավելի հեշտ, սակայն հետո աշխատել ավելի դժվար, որովհետև ստիպված ես լինելու դաշնակիցների քաղաքական շահեր հաշվի առնել:
Երկու տարբերակների մեջ էլ հանգուցային, վճռորոշ էտապը հաղթելն է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)