Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններն անցել են ընտրախախտումներով. դիտորդներ
Վերջին լուրեր
Կիրակի օրն Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ամենատարածված ընտրախախտումները եղել են այսպես կոչված «կարուսելները»։ Այս մասին հայտնել է «Ուկրաինայի ընտրողների կոմիտե» Հ/Կ ղեկավար մարմնի համակարգող Ալեքսանդր Չեռնենկոն։ Վերջինիս խոսքերով՝ երկրի նահանգների մեծ մասում ընտրություններն անցել են ընտրախախտումներով։
«Մեր կողմից արձանագրված ամենամեծ ընտրախախտումները, անկասկած, «կարուսելներն» են եղել կամ ընտրակաշառքները՝ անմիջապես ընտրատեղամասերի մուտքի առջև բաժանվող։ Նմանատիպ ընտրախախտումներ մենք գրանցել ենք երկրի 9 շրջաններում»,– Չեռնենկոյի խոսքերն է մեջբերել ուկրաինական «Ունիան» գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)