Սողանքային երևույթներ
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղիտուի գյուղի տներից մեկը գտնվում է սողանքային գոտում և վտանգավոր է բնակության համար:
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել Սիսիան քաղաքի հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ. Թադևոսյանին պատկանող տանը սողանքային երևույթներ չեն սպառնում, իսկ պատերին առկա ճաքերը շինությանը վտանգ չեն ներկայացնում: տանից մոտ 15 մ հեռավորության և մոտ 8 մ բարձրության վրա գտնվում է գյուղի խմելու ջրի գլխավոր աղբյուրը, իսկ մոտ 1 մ հեռավորության վրա նկատվում են հողաշերտի խոնավացման երևույթներ, որոնք տան արտաքին պատի ներսի և դրսի խոնավացման հավանական պատճառն են:
Թադևոսյանների ընտանիքին տրամադրվել է ժամանակավոր կացարան: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի ՏԻՀԳՄՀ և քաղաքաշինության վարչությունների պետերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)