«Սենդի» փոթորկի պատճառով առաջին անգամ փակվել են Նյու Յորքի ֆոնդային բորսաները
Վերջին լուրեր
Երկուշաբթի օրը նյույորքյան NYSE Euronext և NASDAQ ֆոնդային բորսաների սրահները փակ կլինեն «Սենդի» փոթորիկի պատճառով, որը մոտենում է ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան ափին. հաղորդում է BBC-ն։
Հավանաբար, բորսաները փակ կլինեն նաև երեքշաբթի օրը։ Փակումը կվերաբերի միայն բորսայի աշխատակիցների ներկայությանը ֆոնդային բորսաների շենքում, մինչդեռ գործարքները կշարունակվեն իրականացվել էլէկտրոնային տարբերակով սովորական հունով։ Սպասվում է, որ փոթորիկը կհարվածի Նյու Յորքին երկուշաբթի օրը։ Մոտեցող տարերային աղետը ստիպել է նաև ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներին հետաձգել որոշ ելույթներ նոյեմբերի 4-ին սպասվող նախագահական ընտրությունների նախաշեմին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)