Ուկրաինայում հաշվել են քվեաթերթիկների 29.63%-ը
Վերջին լուրեր
Ուկրաինայում 29.63% քվեաթերթիկների հաշվարկից հետո առջևում է իշխող «Ռեգիոնների կուսակցություն»-ը, որն այս պահին հավաքել է ձայների 36.63%-ը:
Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած ընդդիմադիր «Բատիկիվշինա» կուսակցությունը հավաքել է 21.01% ձայն. հաղորդում է Korrespondent-ը՝ հղում կատարելով ԿԸՀ-ին:
Երրորդ տեղում է «Կոմունիստական կուսակցությունը» 15.25% ձայներով: Բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «Ուդար» կուսակցությունը 4-րդ տեղում է իր 12.64% ձայներով: Իսկ հինգրերորդ տեղում է համաուկրաինական ազգայնական «Սվոբոդա» կուսակցությունը 7.58% ձայներով: Նատալիա Կորոլևսկայայի «Առաջ Ուկրաինա» կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 1.7%-ը:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն Ռադայի ընտրությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)