Սոցիալ-դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Լիտվայի խորհրդարանում
Վերջին լուրեր
Լիտվայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում նախնական տվյալներով միամանդատ շրջաններում ամենաշատ մանդատ հավաքել են սոցիալ-դեմոկրատներն ու պահպանողականները: Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Սոյուզ Օտեչեստվա» լիտվական քրիստոնյա դեմոկրատները առջևում են համապատասխանաբար 22 և 20 շրջաններում:
Այսպիսով՝ սոցիալ դեմոկրատները, որոնք ընդհանուր առմամբ հավաքել են 38 մանդատ, դառնալու են խորհրդարան ամենախոշոր խմբակցությունը. փոխանցում է Agence-France-Press-ը:
Երրորդ տեղում է ընդդիմադիր Աշխատավորների կուսակցությունը, որն առջևում է 12 շրջաններում: «Պորյադոկ ի սպրավեդլիվոստ» կուսակցությանը բաժին է ընկել 5 մանդատ:
Սոցիալ-դեմոկրատները, Աշխատավորների կուսակցությունն ու «Պորյադոկ ի սպրավեդլիվոստ» կուսակցությունները պայմանավորվել են ստեղծել կոալիցիա և վարչապետ ընտրել սոցիալ-դեմոկրատների շարքից:
Լիտվայի խորհրդարանական ընտրություններն անցնում են խառը սկզբունքով. 70 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակով, 71-ը՝ միամանդատ սկզբունքով: Լիտվայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 14-ին, որտեղ կուսակցական ցուցակներով ամենաշատ ձայները հավաքել էին աշխատավորներն ու սոցիալ դեմոկրատները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)