Վրաստանում մոտ օրերս ազատ կարձակվի շուրջ 300 բանտարկյալ
Վերջին լուրեր
Վրաստանի բանտերից և աշխատանքային գաղութներից մոտ օրերս ազատ են արձակվելու շուրջ 300 բանտարկյալներ. հաղորդում է Грузия-online-ը:
Ինչպես հաղորդում է Պատժամիջոցների իրականացման նախարար Սոզար Սուբարին, սա վերաբերելու է այն բանտարկյալներին, ովքեր չեն կատարել ծանր հանցագործություններ և ազատազրկման մեջ արդեն կրել են իրենց պատժի երկու երրորդը:
Կիրակի օրն այս խմբից արդեն ազատության մեջ է հայտնվել «Ջորջիան թայմս» ամսագրի նախկին խմբագիր Մալխաս գուլաշվիլին, ով մեկ տարի առաջ ազատազրկվել էր «Կավկասիա» հեռուստաընկերության եթերում խուլիգանական գործողություններ իրականացնելու մեջ:
Գուլաշվիլին վստահ է, որ իր ձերբակալության պատճառները քաղաքական բնույթ են կրում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)