Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբ Ղրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել Ղազախստանում Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքում Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. Փաշինյան Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Մասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համար Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Թուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. Bloomberg 

Եթե ապրանքը որակյալ չէ՝ Դավիթ Գալստյանը պատրաստ է վերադարձնել գումարը. Հրապարակ

Հասարակություն

Հրապարակ. Հարցազրույց Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանի հետ.

-Պարոն Հարությունյան, Դուք Դավիթ Գալստյանի պաշտպանն եք։ Ձեր վստահորդը մի քանի անգամ կալանավորվել եւ ազատ է արձակվել։ Մարդիկ արդեն դժվար են հասկանում, թե հիմա ինչ գործով է Դավիթ Գալստյանը կալանքի տակ։

-Գործի վերաբերյալ ցավոք սրտի որևէ տվյալ չեմ կարող այս պահին հրապարակել, սակայն կարող եմ ասել, որ գործը այս անգամ ևս կապված է Դավիթ Գալստյանի կողմից մատակարարված ապրանքների հետ։
 
-Այդ գործի վաղեմության ժամկետը, եթե չեմ սխալվում, լրացել է, սակայն Դավիթ Գալստյանը և Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ են։ Ձեզ հայտնի է, թե ինչու է հենց այս երկու անձ նկատմամբ նման վերաբերմունք։
 
-Դավիթ Գալստյանի մասով, այո, գործով վաղեմության ժամկետներն անցել են։ Այդ հիմքով ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, առարկություններ, սակայն դատարաններն անտեսել են առերևույթ առկա այդ հանգամանքը և Գալստյանին շարունակում են կալանքի տակ պահել։ Ավելին, կոնկրետ Դավիթ Գալստյանին վերաբերվող մասով մնացած բոլոր մեղադրյալներին հենց այդ հիմքով չեն կալանավորել։ Մեզ համար անհասկանալի է տարբերակված այս մոտեցումը։

- Դավիթ Գալստյանն ընդունո՞ւմ է մեղադրանքը այդ գործով։

-Ոչ, մեղադրանքը չի ընդունում, հերքող ապացույցները ներկայացվել են նախաքննության ընթացքում։ Դավիթ Գալստյանի դիրքրորշումը նույնն է։ Բոլոր գործերով Դ․ Գալստյանը բացահայտ հայտարարում է՝ եթե որևէ պաշտոնատար անձ, կամ պետական մարմին, կամ այլ իրավասու անձ գտնում է, որ իր կողմից մատակարարված որևէ ապրանք որակյալ չէ, չի համապատասխանում ինչ որ պահանջներին, կամ պարզապես այլևս պետք չի, առանց քննարկելու նման դիրքորոշման հիմնավոր կամ անհիմն լինելը, Դավիթ Գալստյանը պատրաստ է վերադարձնել իրեն վճարված գումարները և հետ ստանալ իր ապրանքները։ Եթե խնդիրը ապրանքն է, ապա հետ տվեք իմ ապրանքը և վերցրեք Ձեր գումարները։ Այս առումով հատկանշական է, որ կիրառման 10 և ավել տարիների ընթացքում այս ապրանքների մասով երբեք որևէ խնդիր, բողոք չի եղել։

- Եթե վաղեմության ժամկետը լրացած է, եւ եթե ընդունեք մեղադրանքը, ապա Ձեր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը վերանում են, ինչու չեք ընդունում մեղադրանքը։

- Որպես մարտավարական քայլ՝ հնարավոր սցենար է։ Սակայն Դավիթ Գալստյանը կտրականապես հրաժարվել է մեղքը ընդունելուց, քանի որ այն ինչում նրան մեղադրում են, որևէ հիմք չունի և Դավիթ Գալստյանը պատրաստ է պայքարել իր անմեղությունը ապացուցելու համար։

-Իշխանությունը անընդմեջ բողոքում է, որ փող կա, բայց զենք բերել չի ստացվում, նախորդ անգամ Դավիթ Գալստյանին բաց թողնելուց խոսակցություններ կային, որ հենց զենք բերելու համար են բաց թողնում, Դավիթ Գալստյանին նույնպե՞ս չի հաջողվում զենք ներմուծել։

- Ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել։ Մի բան վստահորեն կարող եմ ասել, որ Դավիթ Գալստյանը անում և արել է հնարավոր ամեն ինչ իր առջև դրված խնդիրները լուծելու համար։ Պարզ է, որ զենքի մատակարարումը բարդ գործընթաց է, որը կապված է նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի հետ։ Անհրաժեշտ է ունենալ մեծ փորձ և հմտություններ, որպեսզի նման  բարդ իրավիճակներում գտնես ճիշտ լուծումներ։ Այստեղ շատ կարևոր է, որ պետությունը նույնպես օգնի մատակարարներին։

- Ի տարբերություն Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմի, Ձեր պաշտպանական թիմը  շատ պասիվ է, հարցազրույցներ չեք տալիս, ասուլիսներ չեք անում, ինչո՞ւ եք նման տակտիկա ընտրել։
 
-Դա Դավիթ Գալստյանի որոշումն է։ Ես համաձայն եմ այդ որոշման հետ։ Միգուցե  հրապարակային պրոցեսները օգնեն պաշտպանական մարտավարությանը, սակայն միևնույն ժամանակ կարող են խոչընդոտել մատակարարումների պրոցեսներին։ Դավիթ Գալստյանն իր պաշտպանությունից ավելի վեր է դասել մատակարարման գործընթացի անվտանգությունը։

-Մայիսի 8-ին այս գործով առաջին դատական նիստն է լինելու դատարանը ևս մեկ անգամ խափանման միջոցի հարցն է քննելու, ի՞նչ եք կարծում Ձեր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքեր կգտնե՞ն։

- Եթե խնդիր է դրված ամեն գնով կալանքը պահպանել, դրա համար հիմքեր պետք չեն։ Այս ընթացքում բազմաթիվ անհիմն դատական ակտեր ենք ունեցել, որտեղ դատավորները ուղղակի խուսափել են, օրինակ, գնահատական տալ վաղեմության ժամկետի լրացած լինելու հանգամանքին և կալանքի ժամկետը երկարացրել են։ Ցավոք սրտի նման պրակտիկա գոյություն ունի։ Կարծում եմ, որ այս դատարանը ավելի պրոֆեսիոնալ կգտնվի, և պատշաճ գնահատական կտա ոչ միայն վաղեմության, այլև ոչ պակաս կարևոր այլ հանգամանքներին։ 

- Ով է քննելու գործը, հավատո՞ւմ եք դատավորի անկողմնակալ լինելուն։

-Դատավորի տվյալները արդեն մամուլում հրապարակվել են՝ Արամ Գրիգորյան։ Ձեռնպահ կմնամ մինչ դատական նիստը որևէ կարծիք հայտնել դատարանի վերաբերյալ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնեն
Ամենադիտված