Օբաման կոչ է անում լուրջ վերաբերվել «Սենդի» փոթորկին
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ դեպի արևելյան ափերը մոտեցող «Սենդի» փոթորիկը «լուրջ և վտանգավոր փոթորիկ» է լինելու, որը դանդաղ առաջ է շարժվում: Նա հավելել է նաև, որ կառավարությունն անմիջապես միջոցառումներ կձեռնարկի, հենց փոթորիկը հասնի ափամերձ տարածքին:
Բարաք Օբաման հանդիպել է արտակարգ ծառայությունների պաշտոնյաներին, որպեսզի հայտնի Միջին Ատլանտյան նահանգներին և Նոր Անգլիային սպառնացող փոթորկի վտանգի մասին:
«Իմ հաղորդագրության հիմնական իմաստն այն է, որ դուք պետք է լուրջ վերաբերվեք դրան»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Ավելի վաղ նյույորքյան իշխանությունները հրամայել էին տարհանել 375 հազար բնակիչների, ինչպես նաև չեղյալ հայտարարել 7400 չվերթ: Փոթորկի պատճառով ամերիկյան բորսաները դադարեցրել են իրենց աշխատանքները մինչև երեշաբթի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)