Խարդախները այլ երկրում գրանցված համարներից հաղորդագրություն են ուղարկում. ՀայՓոստը զգուշացնում է
ՀասարակությունՀայՓոստ ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Կրկին ահազանգեր ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS) ՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։
ՀայՓոստը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները
Խնդրում ենք օգտվել միայն ՀայՓոստ ընկերության պաշտոնական աղբյուրներից.