Սևանա լճի մակարդակը մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
ՀայաստանՍևանա լճի մակարդակը մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.41մ (07.05.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.809մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 7-ը ներառյալ՝ 36.293մլն. մ³: