Երևանում բախվել են Mustang-ը, Mercedes-ն ու Hyundai-ն. վիրավորներից մեկը երեխա է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:30-ի սահմաններում Դավիթաշենի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին բախվել են Ford Mustang, Mercedes C 240 և Hyundai մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)