Իրանում երկու դերասանուհիներ կարող են ազատազրկվել՝ առանց հիջաբի հանրությանը ներկայանալու համար
Այլ
Իրանում երկու կինոդերասանուհիներ Բարան Քոսարին և Շագայե Դեգանը քրեական հետապնդման են ենթարկվել առանց հիջաբի հանրությանը ներկայանալու համար։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Քոսարիի գործը դատարան է ներկայացվել այն բանից հետո, երբ նա դերասանի հուղարկավորությանը ներկայացել է գլխաբաց։ Դեգանին նախկինում էլ տեսել են առանց հիջաբի սրճարանում։ Հստակեցվում է, որ երկու դերասանուհիներին էլ կարող է տուգանք կամ ազատազրկում սպառնալ։
Հրապարակման մեջ նշվում էր, որ մինչ այդ Իրանում նմանատիպ գործեր են հարուցվել եւս չորս դերասանուհիների նկատմամբ։ Նրանցից ոմանք արժանացել են մրցանակների՝ երկրի կինոարտադրության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ