Բռնաբարության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Հասարակություն
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 8-ին բաժին է ներկայացել 49-ամյա Կարեն Ղ.-ն: Նա ապրիլի 13-ից ՌԴ Սմոլենսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Բռնաբարությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Առանց խափանման միջոցի:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)