Տորեսի վայր ընկնելն անհասկանալի էր. Ֆերգյուսոն
Վերջին լուրեր
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Վերգյուսոնը, Անգլիայի առաջնության շրջանակներում «Չելսիի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանակից հետո նշել է, որ Բրանիսլավ Իվանովիչի հեռացումն ամբողջ խաղի վճռորոշ պահն էր:
«Մենք խաղը հիանալի սկսեցինք։ Ոչ մի կասկած չկա, որ խաղն այլ կերպ կընթանար, եթե չլիներ Իվանովիչի հեռացումը, որը խաղի վճռորոշ պահը դարձավ»,-Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Ինչ վերաբերում է Տորեսի երկրորդ զգուշացմանը, շոտլանդացի մարզիչը կարծում է, որ իսպանացին կարող էր շարունակել խաղն այդ դրվագում: «Ջոնին փոքր ինչ խանգարեց նրան, սակայն Տորեսը կարող էր կանգնել և շարունակել գրոհը, բայց նա որոշեց ընկնել, ինչը ես չեմ կարողանում հասկանալ: Դա նրա մեղավորությունն է»,-ասել է Ֆերգյուսոնը:
Անդրադառնալով որոշիչ գոլին՝ մարզիչը նշել է. «Ասում են որոշիչ գոլը հեղինակվել է խաղից դուրս վիճակից: Հավանաբար հաջողությունը մեր կողմից էր»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)