Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք․ օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում
ԻրավունքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 8-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար. 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: