Ընդմիջումից հետո Բրյուսելում հանդիպումը դրական գործոն է. Բայրամովը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Արտաքին Քաղաքական
Բրյուսելում կայանալիք բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի անբաժանելի մասն են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է APA-ն։
«Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում այս գործընթացը։ Տարբեր պատճառներով՝ բանակցային գործընթացի ձգձգումներ կան։ Խաղաղության բանակցություններում գրեթե 6 ամիս ընդմիջում է եղել։ Այս բանակցությունները վերսկսվել են միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Ընդմիջումից հետո ղեկավարների հանդիպումը դրական գործոն է: Հավանաբար, բանակցություններն ու դրանց արդյունքները երկար սպասել չեն տա»,- ասել է Բայրամովը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)