Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական ծախսերը. Ալիև
ԱդրբեջանԱլիևը հայտարարել է, որ երկրի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեն վերանայելիս՝ կավելացնեն պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Բանակաշինության հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգված և շարունակում ենք այդ աշխատանքը։ Ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, հակառակը՝ առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում լրացումներ կկատարվեն, հավելյալ ծախսերի զգալի մասը կրկին հատկացվել է պաշտպանական նպատակներով։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք պետք է միշտ պատրաստ լինենք»,- ժողովրդին ուղղված ելույթի ժամանակ ասել է Ալիևը։
Նա հայտարարել է, թե «ադրբեջանական բանակն աշխարհի ամենաուժեղ բանակների թվում է»։
Ադրբեջանի 2023 թվականի պետական բյուջեն նախատեսում է 5,3 մլրդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով ավելի քան 3,1 մլրդ դոլար) կամ պետական բյուջեի ծախսերի 16%-ը՝ պաշտպանության և ազգային անվտանգության միջոցառումների ֆինանսավորման համար։