ՀԱԿ նշանակում է «Հայ ազգային կատակերգություն». Ռուբեն Թովմասյան
Վերջին լուրեր
«Հայաստանն այսօր եռում է, բայց դա պղպջակների տեսքով է երևում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Վերջինիս համոզմամբ՝ մեկ ամսից հետո կերևա պայթյունը, երբ կսկսվի նախագահական ընտրությունների ընթացքը:
ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի կարծիքով՝ «Ազգակցական» ժողովն իր գործունեության ընթացքում երբեք չի ներկայացնում այն իրավիճակը, որն այս պահին կա իրականում։
«Նախագահական ընտրություններին տեղի է ունենալու այն, ինչ տեղի է ունեցել այս 23 տարիների ընթացքում, նույն կերպով էլ գնալու ենք ընտրությունների»,-նշեց Թովմասյանը:
Թովմասյանը, անդրադառնալով նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հարցին, նշեց, որ իրենց կուսակցությունն անձի կուսակցություն չէ, այլ կոլեգիալ որոշումներ կայացնող կուսակցություն, և նոյեմբերին կայանալիք ժողովին կորոշվի այդ հարցը:
Վերջինս, պատասխանելով լրագրողի այն հարցին՝ ՀԱԿ-ը կազմալուծվո՞ւմ է, ասաց. «Ես ժամանակին ճիշտ գնահատական եմ տվել, որ ՀԱԿ նշանակում է «Հայ ազգային կատակերգություն»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)