Ուսուցիչը դարձել է ձայնազուրկ. Անահիտ Բախշյան
Վերջին լուրեր
«Ավագ դպրոցը չկազմակերպվեց այն ռազմավարությամբ, որը ընդունվել էր կառավարության որոշմամբ։ Կրթության որակը 10-բալանոց համակարգով դպրոցն ավարտելիս գնահատվում է միջինը 6-7 բալ, իսկ արդեն հոկտեմբերին՝ թեստավորման ժամանակ, գնահատականը լինում է 3.5»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։
Նա նշեց, որ այդ հարցը չի վերլուծվում, որ հասկանալի լինի, թե ում է անհրաժեշտ ավելի բարձր ցույց տալ աշակերտների գնահատականը։
Բախշյանը նշեց նաև, որ քանի դեռ դպրոցը փակ կառույց է, մեր հասարակության համար դպրոցի խնդիրը կմնա փակ. «Ուսուցիչը դարձել է ձայնազուրկ, իսկ դա գալիս ու խփում է կրթության որակին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)