Վերաքննիչը բավարարել է դիահերձարանում զինվորների դիերն անարգելու գործով մեր բողոքը. փաստաբան
Իրավունք2021 թվականին իմ կողմից հաղորդում էր ներկայացվել Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերը անարգելու հետ կապված. Իհարկե ինչպես մնացած բոլոր նմանատիպ գործերը, այս գործը նույնպես մոռացվեց, բայց ճիշտ գտա տեղեկացնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը:
Նա նաեւ նշել է. «ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր որոշումով մերժել էր մեր կողմից ներկայացված բողոքը քննիչի և դատախազի որոշման դեմ։ Նշված դատարանի որոշման դեմ մեր կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի բավարարել է մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և բեկանելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, գործը ուղղարկել է նսւյն դատարան նոր քննության»: